«Սմերչ», «Գրադ», այլ զինատեսակների ցուցադրություն` «Ազգ-բանակ 2017» համաժողովի շրջանակում (տեսանյութ)

19:11 • 20.04.17

«Ազգ-բանակ 2017» համաժողովի շրջանակներում համալիրի տարածքում ցուցադրված էին մի շարք զինատեսակներ, այդ թվում ՝«Սմերչ», «Գրադ»:

Ցուցահանդեսի ընթացքում ցուցադրված էին նաև զորավարժությունների համար նախատեսված մի շարք համակարգեր:

Tert.am-ի հետ զրույցում ցուցահանդեսին մասնակցող սերժանտ Գեղամ Հովհաննիսյանը ներկայացրեց «Մայլս» համակարգը:

«Նախատեսված է  դաշտային պայմաններում  տակտիկական զորավարժությունների  համար։ Նպատակն է թիրախին ճիշտ խոցել, ինչպես նաև ճիշտ թաքնվել՝ խոցելի չլինելու համար, մարտի ժամանակ վիրավորվելուց հետո հնարավորություն ունենալ մարտը շարունակելու,  եթե կարող ես օգտագործել տեխնիկական միջոցները, աշխատում է փողի լազերային ուղղորդիչից»,- մանրամասնեց նա:

Ցուցահանդեսին ներկայացված էին նաև կրթական, ռազմակրթական հաստատությունների  տաղավարներ, Արցախից ներկայացուցիչներ ևս կային:

Տաղավարներ ունեին նաև պատանի երկրապահները: Tert.am-ի հետ զրույցում Մարգարիտա Խաչատրյանն ընդգծեց, որ  իրենց կառույցում աղջիկները ոգևորվել են՝լսելով այն մասին, որ զինված ուժերում կանանց ներգրավվածությունն ավելանալու է:

«Բոլորս էլ ամեն հարցում պատրաստ ենք կանգնել մեր եղբայրների կողքին, պաշտպանել մեր հայրենիքը»,- շեշտեց նա:

Մարգարիտա Խաչատրյանը նաև ցուցադրեց զենք օգտագործելու ունակությունները, վստահեցրեց, որ աղջիկները բոլոր վարժանքներին, դասընթացներին  վերաբերում են պատասխանատվությամբ:

Բժշկական համալսարանի ուսանողներն էլ առաջին բուժօգնության նրբություններին էին ներկայացնում և այն, թե դաշտային պայմաններում ինչպես կարող են եղած ռեսուրսներով հիվանդին երկար  ժամանակ խնամել, հիվանդանոց տեղափոխման  խնդիր կա ՝ ճանապարհի, կրակոցների գործոնով պայմանավորված:

Մանրամասները՝տեսանյութում։