Երևանի Թևոսյան փողոցում վրաերթի են ենթարկել 4-ամյա տղայի
12:23 • 20.04.17
Ապրիլի 19-ին, ժամը 12.30-ին, «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թևոսյան փողոցի թիվ 36 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










