Եթե ուզում ես, ասա՝ մանդատը կվերցնեմ. Մանվել Գրիգորյանը՝ լրագրողին (տեսանյութ)

13:04 • 20.04.17

Ես հետընտրական զարգացումներ չեմ տեսնում, եթե բան գիտեք, ասեք՝ իմանամ. «Ազգ-բանակ» համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը:

«Ոչ մի զարգացում չկա, ի՞նչ զարգացում։ Ես էդենց բան չիդեմ»,-շեշտեց նա:  

Անդրադառնալով հարցին՝ պատրաստվո՞ւմ է նորընտիր ԱԺ մանդատը վերցնել, քանի որ Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ տասնյակում է, Մանվել Գրիգորյանը լրագրողին ասաց. «Իսկ դու ուզո՞ւմ ես, որ ես լինեմ։ Եթե ուզում ես, ասա՝ կվերցնեմ մանդատը»,-ընդգծեց Մանվել Գրիգորյանը՝ նշելով , որ դեռ վաղ է այդ մասին խոսելը։

Անդրադառնալով Tert.am-ի հարցին՝ գո՞հ է ընտրությունների արդյունքից՝ հաշվի առնելով այն, որ գործընթացներին մի շարք ԵԿՄ-ականներ էին նաև մասնակցում, Մանվել Գրիգորյանը խոսեց ընտրությունների օրը ընտրատեղամասում գրանցված դեպքերից՝ մատնահետքերի և նույնականացման քարտերի հետ կապված:

«Իմ համար էլ մեծ նորություններ էին, ես էլ եմ շփոթված՝ մի քանի անգամ բռնին, մատերս ստուգեին։ Շատ արդար, մաքուր է եղել, թե ով ում ոնց ա տեսել, չիդեմ, իմ համար զարմանալի էր, հետաքրքիր, հարյուր ձևի քննեցին»,-շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։