Մոսկվայի մետրոյում ուղևորն ընկել է ռելսերի վրա
Մոսկվայի մետրոյում ուղևորն ընկել է ռելսերի վրա, ինչի հետևանքով մեծացվել են գնացքների երթևեկության ընդմիջումները Լյուբլինսկայա-Դմիտրովսկայա գծի վրա: Այս մասին Interfax-ին հայտնել է մետրոյի մամուլի ծառայությունը:
«Երթևեկության ընդմիջումները «Մարյինա Ռոշչա»-ից մինչև «Պետրովսկո-Ռազումովսկայա» մեծացել են ուղևորի` ռելսերի վրա ընկնելու պատճառով», - հայտնել է մամուլի ծառայության աշխատակիցը:










