ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության մրցանակը շնորհվել է բազմաթիվ փախստականների փրկած իտալուհուն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ֆելիքս Ուֆուե-Բուանյիի անվան խաղաղության մրցանակի ժյուրին այս տարի հեղինակավոր մրցանակը շնորհել է սիցիլիական Լամպեդուզայի քաղաքապետ Ջուզեպինա Նիկոլինիին՝ բարեկեցիկ կյանք գտնելու ակնկալիքով Միջերկրական ծովը հատած փախստականներին ու ներգաղթյալներին փրկելու համար:
Ինչպես նշում է italia-ru.com-ը, բացի այդ, խաղաղության մրցանակ է շնորհվել ֆրանսիական SOS Mediterranee ոչ պետական կազմակերպությանը:
«2012թ. քաղաքապետ ընտրվելուց ի վեր Նիկոլինին ցուցաբերել է մեծ մարդասիրություն ու փախստականներին փրկելու, ինչպես նաև Լամպեդուզա հասնելուց հետո նրանց ինտեգրման գաղափարներին հաստատակամ մոտեցում»,-նշում է ժյուրիի հայտարարությւոնում:
Աղբյուրը մանրամասնում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խաղաղության մրցանակը շնորհվում է 1989թ. ի վեր: Այն տրվում է առանձին մարդկանց, մասնավոր կամ պետական հաստատություններին ու կազմակերպություններին՝ խաղաղության պահպանման ու աջակցության հարցերում ունեցած էական ներդրման համար:
Ավելի վաղ մրցանակը շնորհվել է Ֆրանսուա Օլանդին, Նելսոն Մանդելային, Շիմոն Պերեսին ու Յասեր Արաֆաթին:










