«Զվարթնոցում» հայտնաբերվել է ավազակության մեղադրանքով Ուկրաինայում 8 տարի որոնվող անձը

11:22 • 20.04.17

2009 թ. օգոստոսի 27-ից Ուկրաինայի քրեական օրենսգրքի 187 հոդվածով հոտախուզվող Եֆրեմ Ա.-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել են օդանավակայանում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունը։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1983 թ. ծնված Եֆրեմ Ա.-ին, որը 2009 թ. օգոստոսի 27-ից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 187 հոդվածի (ավազակություն) 1-ին մասի մեղադրանքով: