Իրանի հետ միջուկային գործարքը լիովին ձախողվել է. ԱՄՆ պետքարտուղար

04:26 • 20.04.17

Միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ գործարքը անհաջողության է մատնվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը` ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:

«Համապարփակ գործողությունների միացյալ ծրագիրը լիովին ձախողվել է Իրանին ոչ միջուկային կարգավիճակի հասցնելու ճանապարհին: Դա միայն ձգձգում է միջուկային երկիր դառնալու Իրանի նպատակը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:


Թիլերսոնը նաև մեղադրել է Իրանին՝ ահաբեկչության հովանավորչության մեջ: Ըստ նրա՝ Իրանն ամեն կերպ օգնում է հարևան երկրներին ահաբեկչական գործունեություն ծավալելու հարցում: