ՌԴ ԱԴԾ-ն պարզել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված ահաբեկչության պատվիրատուի ինքնությունը

14:28 • 20.04.17

Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում իրականացված ահաբեկչական պայթյունի պատվիրատուի ինքնությունն արդեն հայտնի է:

Ինչպես նշում է ria.ru-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:


«Նրա ինքնությունը պարզվել է»,- ասել է նա։


Հիշեցնենք, որ ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է 15 մարդ՝ այդ թվում նաև մահապարտը: Ավելի ուշ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում («Պլոշչադ Վոստանիյա») ռումբ էր հայտնաբերվել, որն անմիջապես վնասազերծվել էր:

Ըստ նախնական տվյալների՝ ահաբեկչությունն իրականացրել է ծնունդով Ղրղզստանից Ջալիլով ազգանվամբ 22-ամյա երիտասարդը: Քննիչների կարծիքով՝ հենց Ջալիլովն է ռումբը թողել «Պլոշչադ Վոստանիյա» կայարանում ու հետո իրեն պայթեցրել վագոնում:

Նշվում է, որ գործի հետաքննության շրջանակում ձերբակալվել է 9 մարդ: