Թրամփը մայիսին ամենայն հավանականությամբ Սաուդյան Արաբիա է այցելելու
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին ամենայն հավանականությամբ Սաուդյան Արաբիա է այցելելու, հայտնում են Սպիտակ Տան ներկայացուցիչները:
ԱՄՆ-ն խոստանում է աջակցել Սաուդյան Արաբիային տարածաշրջանում «Իրանի ապակայունացնող գործողությունների» դեմ պայքարում, ասել են Թրամփի վարչակազմից:
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մետիսը, ով Մերձավոր Արևելք իր շրջագայության ժամանակ առաջինը հենց Սաուդյան Արաբիա է այցելել, շեշտել է համագործակցության ու անվտանգության ամրապնդման կարևորությունը, որպեսզի երկիրը կարողանա դիմակայել «Իրանի վտանգավոր գործողություններին»։
«Մեր իսկ շահերից է բխում, որ Սաուդյան Արաբիան ունենա հզոր բանակ ու անվտանգության ծառայություն, - հայտնել էր Պենտագոնի ղեկավարը,- Այն, ինչ մենք այսօր այստեղ անում ենք, կարող է հնարավոր դարձնել ԱՄՆ նախագահի այցելությունը Սաուդյան Արաբիա»։










