162 ընկերություն դատարանում հանդես է եկել Թրամփի միգրացիոն հրամանագրի դեմ
162 ամերիկյան ընկերություն, այդ թվում այնպիսի խոշոր կոնցեռններ, ինչպիսիք են Facebook-ը, Google-ը և Microsoft-ը, պաշտոնապես հանդես են եկել երկիր վեց մահմեդական պետությունների քաղաքացիների ամբողջական արգելքի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի դեմ. այս մասին հայտնում է recode.net-ը:
Այդ հրամանագիրը զգալի վնաս կհասցնի ամերիկյան ձեռնարկություններին, նախազգուշացրել են հիմնականում տեխնոլոգիական ոլորտում աշխատող ընկերությունների ղեկավարները համատեղ նամակում, որը չորեքշաբթի օրն ուղարկվել է Վիրջինիա նահանգի վերաքննիչ դատարան:
Նամակում նշվում է, որ այդ հրամանագիրը կդժվարեցնի տաղանդավոր անձնակազմի որոնումը և կհարվածի ամերիկյան տնտեսության մրցունակությանը: Բացի դրանից՝ Թրամփի հրամանագիրը կարող է ստիպել միջազգային կոնցեռններին ներդրումներ անել երկրներում, որոնք ավելի բարենպաստ քաղաքականություն ունեն ներգաղթյալների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի հրամանագիրը երեք ամսով արգելում է ԱՄՆ մուտքը Իրանի, Սիրիայի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների համար:










