Վենեսուելայում 400-ից ավել մարդ են ձերբակալել վերջին ցույցերի ժամանակ

04:57 • 20.04.17

Վենեսուելայում 400-ից ավել մարդ են ձերբակալել վերջին ցույցերի ժամանակ, հայտնում է Reuters գործակալությունը: Մի քանի տասնյակ հազար բնակիչներ մասնակցել են երկրի մայրաքաղաք Կարակասում և այլ քսան քաղաքներում կազմակերպված բողոքի ցույցերին։ 

Ցուցարարները պահանջում են անցկացնել արտահերթ ընտրություններ ու բանտից ազատ արձակել ընդդիմության առաջնորդներին: Մինչդեռ Կարակասում անցկացվել է նաև գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցների երթը, որոնք ընդդիմադիր ակտիվիստներին մեղադրում են պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ։

Վենեսուելայում շարունակվում է նմանը չունեցող պայքարը իշխանության ու ընդդիմության միջև։ Մադուրոյի հակառակորդները պնդում են, որ նրա քաղաքականությունը հանգեցրել է երկրում խորը տնտեսական ճգնաժամի և մարդու իրավունքների ճնշման։