Zara-ն քննադատվել է նացիզմի և ատելության խորհրդանիշերով կիսաշրջազգեստի համար (լուսանկար)

12:36 • 20.04.17

Համացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել Zara բրենդի նոր հավաքածուի կիսաշրջազգեստին, որը զարդարված է Պեպե գորտի տեսքով նախշերով: Ոմանք քննադատել են բրենդն այս քայլի համար, քանի որ Պեպե գորտը նկարիչ Մեթ Ֆուրյեի ստեղծած հայտնի մեմն է, որն ի սկզբանե ոչ մի կապ չի ունեցել ֆաշիզմի քարոզչության հետ, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի և «աջերի» շարժման պատճառով մեմը սկսել է ասոցացվել նացիզմի և հրեաների հանդեպ ատելության հետ:

«Zara-ն իրոք փորձում է վաճառել Պեպեի պատկերով կիսաշրջազգեստը, և, ամենայն հավանականությամբ, չի կասկածում հետևանքների մասին», - Twitter-ում գրել է meaganrosae ծածկանունով օգտատերը:

«Ինչո՞ւ միանգամից սվաստիկա չեք կպցնում ձեր հագուստների վրա: Դուք աջակցո՞ւմ եք նացիզմին, թե՞ ուղղակի ոչ մի բան չեք հասկանում դրանից», - բրենդը քննադատել է KeithMcFarland ծածկանունով օգտատերը:

Որոշ օգտատերեր հայտնել են, որ իրենք հագուստներ կգնեն այլ խանութներից, քանի որ Zara-ն «ակնհայտորեն նախատեսված է ծայրահեղ ձախերի համար»:

Lenta.ru-ն գրում է, որ Zara-ի ներկայացուցիչներն արդեն հեռացրել են ապրանքն ամերիկյան առցանց խանութից: