«Ազգ-բանակ» գաղափարախոսությունը վերաբերում է ամբողջ ազգին, հետևաբար նաև սփյուռքին. Հրանուշ Հակոբյան (տեսանյութ)
«Ազգ-բանակ» գաղափարախոսությունը վերաբերում է ամբողջ ազգին, իսկ ազգի մեկ հատվածը ապրում է սփյուռքում, հետևաբար այն վերաբերում է նաև սփյուռքին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` անդրադառնալով «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը և Պաշտպանության նախարարի ներկայացրած «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերին:
«Սփյուռքահայերը ամեն ինչ պետք է անեն Հայաստանը հզորացնելու համար, իսկ հզոր Հայաստանի դեպքում մենք կունենանք առավել հզոր բանակ, հետևաբար Սփյուռքը ամբողջապես պետք է ներգրավված լինի այս գաղափարախոսության մեջ»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ 12 երկրներում սովորում են մեր զինվորականները և Սփյուռքը պարտավոր է մեր զինվորներին այնտեղ հնարավորինս ավելի օգտակար լինել: «Մոնթե Մելքոնյան ավագ դպրոցում կարող են գալ և սովորել նաև սփյուռքահայ երիտասարդներ, ովքեր հետագայում իրենց կյանքը կարող է կապեն Հայաստանի հետ»,-ասաց նա և նշեց, որ բոլոր առումներով` կրթական, գիտական, մշակութային ոլորտներում կարողությունները, հնարավորությունները, կապերը պետք է օգտագործել բանակի հզորացման համար:










