ԱՄՆ իշխանությունները պաշտոնական մեղադրանքներ են պատրաստել Ջուլիան Ասանժի դեմ. CNN

11:16 • 21.04.17

ԱՄՆ իշխանությունները պաշտոնական մեղադրանքներ են պատրաստել Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրների:


Ինչպես նշում է հեռուստաալիքը, Ասանժին պատրաստվում են մեղադրել լրտեսության և պետական սեփականության հափշտակության համար:


Քննիչները հայտնաբերել են հնարավոր ապացույց, որ Wikileaks-ն ակտիվ դեր է խաղացել Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին գաղտնի փաստաթղթերը հրապարակելու հարցում օգնելու համար:


Ընդ որում՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ղեկավարության տարիներին դատախազությունը կասկածում էր Ասանժի դեմ գործի հիմնավորված լինելու մեջ՝ Սահմանադրությունում առաջին լրացման պատճառով, որը երաշխավորում է բոլոր քաղաքացիներին խոսքի ազատություն, ինչպես նաև՝ այն պատճառով, որ գողացված փաստաթղթերը Wikileaks-ից հետո հրապարակել են ամերիկյան բազմաթիվ ԶԼՄ-ներ: Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմին, սակայն, հայտարարել է, որ դա չի տարածվում Ասանժի վրա, քանի որ նա ԱՄՆ քաղաքացի չէ:


Հիշեցնենք, որ Wikileaks-ի հիմնադիրը 2012 թվականից մինչև հիմա թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: