Գյումրիում փողոցների, տների, օբյեկտների հետ կապված ներդրումներ են լինելու. Սամվել Բալասանյան
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Tert.am-ի հետ զրույցում Սամվել Բալասանյանը, ով դուրս էր գալիս կառավարության շենքից, ասաց, որ վարչապետի հետ քննարկել են մի շարք ներդրումային ծրագրեր:
«2 փողոցների մասով ներդրումներ են լինելու՝ լուրջ ծրագիր է կազմվել դրանց հետ կապված, ներդրումները լինելու են տների, օբյեկտների հետ կապված»,- շեշտեց նա:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին՝ Սամվել Բալասանյանն ասաց, որ բնականոն գործընթաց է եղել:
«Ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա:
Պատասխանելով դիտարկմանը, որ խորհրդարանում լինելու են նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, և Վարդևան Գրիգորյանը, ով Գյումրու քաղաքապետի թեկնածու է եղել, քաղաքապետի հիմնական մրցակիցը, Սամվել Բալասանյանն ասաց.
«Դե ի՞նչ ասեմ, եթե մարդիկ ընտրվել են»:
Սամվել Բալասանյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել, նա շտապեց հեռանալ կառավարության շենքի առջևից, որտեղ բողոքի ակցիա էին իրականացնում մի շարք տոնավաճառների աշխատակիցներ:
Մանրամասները՝ տեսանյութում։










