Բելգիայում մոտ 19.000 մարդ կասկածվում է ահաբեկիչների հետ կապեր ունենալու համար

13:54 • 21.04.17

2017 թվականի դրությամբ՝ Բելգիայում 18.884 մարդ ներառված է ահաբեկիչների հետ կապերի համար կասկածվող անձանց մասին ոստիկանության տվյալների բազայում, ինչը 10 անգամ գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը: Այդ մասին հայտնում է RTL-ը՝ վկայակոչելով Բելգիայի ՆԳՆ-ի տվյալները:


Նշվում է, որ ցանկում ներառման պատճառները բավականին տարբեր են, քանի որ ներառված անձանց թվում կան ինչպես հարձակումների հետ կապված անձինք, այնպես էլ մարդիկ, որոնց համակարգչում հայտնաբերվել է ծայրահեղական գրականություն:


Նշված թվից ավելի քան 2,2 հազար անձ դիտարկվում է որպես ծայրահեղականացման ենթարկված և ագրեսիայի ակտերի իրականացման պատրաստ անձ:


Բելգիայում 2016 թվականի մարտի 24-ից գործում է ահաբեկչական վտանգի ուժեղացված մակարդակ՝ երրորդը հնարավոր չորսից: