Կանադան ընդլայնել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները

10:48 • 21.04.17

Կանադայի կառավարությունը որոշել է ընդլայնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ «սև ցուցակում» ներառելով 17 ֆիզիկական անձի և 5 սիրիական ընկերություն: Համապատասխան հրամանը հրապարակվել է Կանադայի կառավարության կայքում, հայտնում է kommersant.ru-ն:


«Սիրիայում իրավիճակն իրենից ներկայացնում է համընդհանուր խաղաղության և անվտանգության լուրջ խախտում, ինչը հանգեցրել է և կարող է հանգեցնել լուրջ միջազգային ճգնաժամի»,- կարծում են կանադական իշխանությունները:


Անցած շաբաթ՝ ապրիլի 13-ին, Կանադան նաև պատժամիջոցներ էր սահմանել Սիրիայի 27 քաղաքացիների նկատմամբ: Պատժամիջոցների մասին որոշումը կայացվել է դեռ 2011 թվականի մայիսին, երբ կանադական իշխանությունները հայտարարել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի աջակիցների նկատմամբ տնտեսական միջոցներ սահմանելու մասին:


Այժմ պատժամիջոցների տակ հայտնված անձանց ընդհանուր թիվը հասել է 234-ի, իսկ «սև ցուցակում» հայտնված ընկերությունների թիվը՝ 57-ի: