Վարշավա-Երևան չվերթի ժամանումից հետո զենքի գործադրմամբ խուլիգանության համար հետախուզվող է բերման ենթարկվել

11:30 • 21.04.17

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1994 թ. ծնված Տիգրան Փ.-ին:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նա 2016 թ. նոյեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):