Ապրիլի 24-ին Լոս Անջելեսում «Արդարության քայլերթ» կանցկացվի

13:07 • 21.04.17

Հայոց ցեղասպանության հարցերով հանձնաժողովը հայտարարել է, որ ապրիլի 24-ին Լոս Անջելեսում Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված «Արդարության քայլերթ» կկազմակերպի՝ Թուրքիայի կառավարությունից պահանջելով պատմական փաստի ճանաչում:

Ինչպես նշում է Asbarez-ը, «Արդարության քայլերթը» կսկսվի տեղի ժամանակով ժամը 12:00-ին: Մասնակիցները երթով կշարժվեն դեպի Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության շենքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ քայլերթին իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության հարցերով հանձնաժողովի հետ համագործակցող 29 կազմակերպություն ու միություն, որոնց անդամները ևս կմասնակցեն միջոցառմանը: