Արքայազներ Ուիլյամը և Հարին Քեյթ Միդլթոնին պատմել են արքայադուստր Դիանայի մահվան մասին (տեսանյութ)
Քեմբրիջի դուքս Ուիլյամը և արքայազն Հարին Քեմբրիջի դքսուհի Քեթրինին պատմել են իրենց մոր` արքայադուստր Դիանայի մահվան մասին: Նրանց զրույցի տեսագրությունը հրապարակվել է Heads Together նախագծի թվիթերյան էջում:
Հայտնի է, որ բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցիչները զբաղվում են այդ նախագծով` հոգեկան առողջության վերաբերյալ կարծրատիպերը վերացնելու համար: Մասնավորապես, նրանք կոչ են անում չամաչել քննարկել այդ թեմայի հետ կապված տարբեր հարցեր:
Օրինակ ծառայելու համար արքայազները խոսել են Քեթրինի հետ իրենց մոր մահվան մասին: Ուիլյամի խոսքով` ինքն ու Հարին մերձեցել են համատեղ ողբերգական փորձի պատճառով:
«Սակայն նույնիսկ ես ու Հարին բավական չենք խոսել մեր մոր մասին», - ասել է Ուիլյամը, և նրա կրտսեր եղբայրը համաձայնել է նրա հետ:
Հարին նաև նշել է, որ ինքն իմաստ չի տեսել անցյալը փորփրելու և տխրություն առաջացնող բաներ հիշելու մեջ:
«Եվ երբ սկսում եք այսպես մտածել, դա կարող է իրական վնաս հասցնել», - ընդգծել է նա:










