Հրաձգություն Փարիզի կենտրոնում. Իսլամական պետությունը ստանձնել է պատասխանատվությունը
Ապրիլի 20-ի երեկոյան հանցագործը կրակ է բացել ոստիկանների վրա Փարիզի կենտրոնում, սպանելով մեկ և վիրավորելով երկու ոստիկանների։
Հարձակվողի մեքենան կանգնել է ոստիկանական մեքենայի մոտ ժամը 21։ 00-ի սահմաններում։ Տղամարդը դուրս է եկել մեքենայից ու կրակ բացել Կալաշնիկով ինքնաձիգից։
Ոստիկանին սպանելուց հետո հարձակվողը փորձել է փախուստի դիմել՝ կրակելով մյուս ոստիկանների վրա ու վիրավորելով նրանցից երկուսին։ Հարձակվողը սպանվել է պատասխան կրակով։
Թաղամասը շղթայված է, Փարիզի ոստիկանությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ այդ թաղամաս այցելելուց։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել տեղի ունեցած հարձակման համար։
ԻՊ տարածած հաղորդագրության մեջ հանցագործը հիշատակված է որպես Աբու Յուսուբ ալ Բելժիկ:










