Իվանկա Թրամփը հրաժարվել է իր գրքին նվիրված շրջագայությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը հրաժարվել է շրջագայություններ և այլ գովազդային ակցիաներ անել հաջակցություն իր գրքի: Այս մասին հայտնում է People-ը:
Կայքի հաղորդմամբ` «Կանայք, որոնք աշխատում են. վերաշարադրելով հաջողության կանոնները» վերնագրով գիրքը պետք է լույս տեսնի մայիսի երկուսին:
Նշվում է, որ Թրամփը նաև խոստացել է փոխանցել այդ նախագծից ստացված գումարը Ivanka M. Trump բարեգործական հիմնադրամին:
Հայտնի է, որ մարտին Իվանկա Թրամփը Սպիտակ տան վարչակազմում խորհրդականի պաշտոն է ստացել: Այժմ, նրա խոսքով, աշխատանքային էթիկայի կանոնների համապատասխան ինքը ցանկանում է նշել, որ գիրքն իր անձնական նախագիծն է:
«Գիրքը գրել եմ իմ կյանքի այլ ժամանակահատվածում` թոփ-մենեջերի և ձեռնարկատիրոջ տեսանկյունից, և այն ավարտին է հասցվել անցած նոյեմբերին կայացած ընտրություններից առաջ», - ասել է Իվանկա Թրամփը:










