Թրամփը ցավակցել է Ֆրանսիայի ժողովրդին Փարիզում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ։

05:46 • 21.04.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցել է Ֆրանսիայի ժողովրդին Փարիզում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ։


«Մեր երկրի անունից ցավակցություն եմ հայտնում Ֆրանսիայի ժողովրդին,- ասել է նախագահը,- Հերթական ահաբեկչական գործողություն․․․ ի՞նչ կարող ես ասել։ Սա թվում է երբեք չի ավարտվի...»

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ի երեկոյան հանցագործը կրակ էր բացել ոստիկանների ուղղությամբ Ելիսեյան դաշտերում։ Զոհվել է մեկ, վիրավորվել երկու ոստիկան:


Հարձակվողի  մեքենան կանգնել էր ոստիկանական մեքենայի մոտ ժամը 21։ 00-ի սահմաններում։ Տղամարդը դուրս էր եկել մեքենայից ու կրակ բացել Կալաշնիկով ինքնաձիգից։

 

Ոստիկանին սպանելուց հետո հարձակվողը փորձել էր փախուստի դիմել՝ կրակելով մյուս ոստիկանների վրա ու վիրավորելով նրանցից երկուսին։ Հարձակվողը սպանվել էր պատասխան կրակով։