Ուզբեկստանում կինը բնակարան գնելու նպատակով փորձել է վաճառել իր որդուն
Ուզբեկսանի իրավապահ մարմինները մայրաքաղաք Տաշքենդում ձերբակալել են կնոջն, ով փորձել է իր չորս տարեկան որդուն վաճառել 14 հազար դոլարով և բնակարան գնել այդ գումարով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` տարածաշրջանային ներքին գործերի վարչություն ահազանգ է ստացվել այն մասին, որ կինը որոշել է վաճառել իր որդուն` Տաշքենդում բնակարան գնելու նպատակով, ինչից հետո սկսել է բանակցություններ վարել միջնորդի և պոտենցիալ գնորդների հետ, որոնց դերում հանդես են եկել օպերատիվ աշխատակիցները:
Նշվում է, որ «կանխավճար» ստանալուց հետո կինը ձերբակալվել է, իսկ երեխան ներկա պահին գտնվում է երեխաների վեականգնողական կենտրոնում:
Կնոջը մեղադրանք է ներկայացվել Ուզբեկստանի Քրեական օրենսգրքի 135 հոդվածով («Մարդկանց առևտուր»), որը նախատեսում է 8-12 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ («Անչափահասների առևտուր»):










