Երևանի Նար-Դոսի փողոցում տեղի ունեցած պատահարի հետևանքով «Տոյոտայի» վարորդը մահացել է

11:17 • 22.04.17

Ապրիլի 21-ին, ժամը 18.30-ին, 1964 թ. ծնված Սարգիս Չալիկյանի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 35/3 հասցեի մոտ բախվել է մայթեզրին կայանված «ՎԱԶ-2107», «Օպել», և «Օպել Զաֆիռա» ավտոմեքենաների:

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, պատահարի հետևանքով Սարգիս Չալիկյանը տեղում մահացել է, իսկ «Օպել»-ի 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 

Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը: