Լեգենդար դերասան Ալեն Դելոնը որպես Ֆրանսիայի նախագահ տեսնում է Ֆիյոնին

02:38 • 22.04.17

Ֆրանսիացի լեգենդար դերասան Ալեն Դելոնը Le Figaro թերթում հրապարակված բաց նամակում իր աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահի թեկնածու կուսակցության Հանրապետական Ֆրանսուա Ֆիյոնին, հաղորդում է RT-ն:


«Այսօրվա Ֆրանսիայում բարբարոսությունն ու վախկոտությունն են շրջապատում մեզ: Մեր Ֆրանսիան պետք է կատարի ճիշտ ընտրություն: Իմ ընտրությունը ես արել եմ», - գրում է Դելոնը Le Figaro-ի էջերում: Դերասանի խոսքերով, նա միշտ էլ հիանցել է Ֆիյոնի քաջությամբ, փորձով և ուժով:


«Նա, իմ կարծիքով, չունի մրցակիցներ ... և, անկասկած, պետք է հասնի հաղթանակի», - ասել է Ալեն Դելոնը:


Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունենալու ապրիլի 23-ին, երկրորդը` մայիսի 7-ին: