Բորբոքված ֆրանսիացին հարձակվել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի վրա (տեսանյութ)

04:28 • 22.04.17

Տղամարդը հարձակում է գործել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի վրա, երբ վերջինս այցելել էր Ելիսեյան դաշտերում ապրիլի 21-ին տեղի ունեցած ահաբեկչության վայր, հաղորդում է RenTV-ն:


Բորբոքված ֆրանսիացին քաղաքապետին մեղադրել է, որ իշխանություններն ի վիճակի չեն ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը: Այն բանից հետո, երբ տղամարդուն կանգնեցրել են ոստիկանները, նա շարունակել է վրդովված ելույթ ունենալ տեսախցիկի առջև:


Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Քարիմ Շեֆրի անունով ահաբեկիչը հրաձգություն է բացել Փարիզի կենտրոնում, ինչի հետևանքով 2 ոստիկան զոհվել է: