Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

10:13 • 22.04.17

Մայիսի 1-5-ը կկայանան Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ տակտիկական զորավարժությունները, հայտնում է ադրբեջանական contact.az-ը։


Զորավարժությունների նպատակն է երկու երկրների ԶՈՒ-երի միջև համակարգումն ու փորձի փոխանակումը, ինչպես նաև՝ ստորաբաժանումների պատրաստության բարձրացումը։


Զորավարժություններին կմասնակցեն, անձնակազմերից բացի, մարտական տեխնիկա, հրետանային սարքավորումներ ու ականանետներ, մարտական ու տրանսպորտային ուղղաթիռներ, զենիթահրթիռային ստորաբաժանումները և այլն։


Թուրքական ԶՈՒ-ի անձնակազմն արդեն ժամանել է Ադրբեջան, այն գլխավորում է գնդապետ Հաքան Աչըքեզը, որը կարևորել է համատեղ զորավարժությունների անցկացումը և ընդգծել, որ «ձեռք բերված փորձը դրական ազդեցություն կունենա ապագա պլանների վրա»։

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն