Կանարյան կղզիներում 140 ուղևորով շոգենավը բախվել է նավամատույցին (տեսանյութ)

09:30 • 22.04.17

Naviera Armas ընկերության շոգենավը, որում եղել է 140 ուղևոր, Կանարյան կղզիներում բախվել է  նավամատույցին:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, շոգենավն ուղևորվում էր դեպի իսպանական Տեներիֆե կղզի:

Աղբյուրը մանրամասնում է, որ բախման պատճառը եղել են տեխնիկական խնդիրները, ինչի հետևանքով  անձնակազմը կորցրել է շարժիչների կառավարումը:

Միջադեպի հետևանքով որոշ ուղևորներ թեթև վնասվածքներ են ստացել, մինչդեռ շոգենավն ու նավամատույցը զգալի վնասվել են:

Ստորև ներկայացնում ենք բախման տեսագրությունը.