Երևանյան Սայաթ–Նովա փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 22-ին՝ ժամը 14:00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում հայտնաբերել տղամարդու դի:










