Ամերիկացի զինվորները Սիրիայում ցամաքային գործողությունների ժամանակ սպանել են ԻՊ-ի պարագլխի մերձավոր դաշնակցին
Ամերիկացի զինվորականները Սիրիայի տարածքում ցամաքային արշավ իրականացնելիս սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մերձավոր դաշնակից Աբդուրահմոն Ուզբեկիին:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է ամերիկյան Զինուժի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) մամլո քարտուղար, ռազմաօդային ուժերի գնդապետ Ջոն Թոմասը:
«Դա ցամաքային ռազմարշավ էր: Կարծում եմ, դա այն ամենն է, ինչ ցանկանում էինք հաղորդել»,- ասել է վերջինս:
Ենթադրվում է, որ սպանված իսլամիստը, ամենայն հավանականությամբ, Ուզբեկստանի քաղաքացի է եղել և կապ է ունեցել հունվարի մեկին Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում իրականացված ահաբեկչության հետ, որին 39 մարդ է զոհ գնացել:










