Իսրայելի օդուժը գրոհել է Սիրիայի կառավարական զորքերի դիրքերն Էլ Քունեյթրա նահանգում

03:11 • 22.04.17

Իսրայելի օդուժը գրոհել է Սիրիայի կառավարական զորքերի դիրքերն Էլ Քունեյթրա նահանգում, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը։


Համաձայն վերջինի՝ Իսրայելի օդուժը գրավված տարածքների կողմից 2 հրթիռային հարված են հասցրել բանակին՝ Խան- Արնաբա տարածքում, որոնց պատճառով սիրիական բանակը նյութական վնասներ է կրել։


Ըստ աղբյուրի՝ հարձակումը կայացել է այն բանից հետո, երբ սիրիական զինվորները կանխել են ահաբեկիչների ներթափանցումը Էլ Քունեյթրա։