Իրկուտսկում մայրը 4 ամսական երեխային օղի է տվել, ինչի պատճառով երեխան մահացել է
Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում 4 ամսական երեխա է մահացել, գրում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ նախքան այդ մայրը նորածնին օղի է տվել:
Հետաքննության շրջանակում պարզվել է, որ կինը, փորձելով հանգստացնել լացող երեխային, շշով ջրի մեջ օղի է ավելացրել ու այն խմեցրել փոքրիկին: Ալկոհոլային թունավորման հետևանքով երեխան մահացել է:
Այժմ 26-ամյա կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել:
Հայտնի է, որ նա ևս 2 մանկահասակ երեխա ունի, որոնց նկատմամբ զրկվել է ծնողական իրավունքից:










