Դոնի-Ռոստովից ՀՀ է տեղափոխվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվող քաղաքացի
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1982 թ. ծնված Կարեն Հ.-ին։
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, վերջինս 2015 թ. հուլիսի 31-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):










