Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ է անցկացվել Գյումրիում

21:55 • 24.04.17

Գյումրիում ապրիլի 24-ին երեկոյան Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ  տեղի է ունեցել ավանդական դարձած ջահերով երթ:  

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գյումրեցի երիտասարդները քայլերթը սկսել են նախ «Անի» թաղամասի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակից, ապա երթի մասնակիցները ոտքով Անի թաղամասից քայլել են մինչև Գյումրու Բագրատունյաց պուրակ, որտեղ տեղադրված է Եղեռնի 100-ամյակին նվիրված «Վերածնունդ» հուշակոթողը: 

Ջահերով քայլերթն ընթացել է «Ճանաչում», «Ճանաչիր» վանկարկումներով: Գյումրեցի երիտասարդների ձեռքերին եղել է այն երկրների դրոշները, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: