Սան Սեբաստիանի քաղաքապետը վերահաստատել է դիրքորոշումն ադրբեջանական ագրեսիայի և Ցեղասպանության հարցերում

23:51 • 24.04.17

 

Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը ապրիլի 24-ին հանդիպել է Սան Սեբաստիանի քաղաքապետ Էնեկո Գոիայի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Դեսպանն ընդգծեց, որ բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտմա ն, ինչպես նաև նախորդ տարի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծված ագրեսիան դատապարտելու վերաբերյալ Սան Սեբաստիանի կողմից ընդունված որոշումները:

Ի պատասխան, քաղաքապետը վերահաստատեց Սան Սեբաստիանի դիրքորոշումն արդարության պաշտպանության հարցում:

Քաղաքապետ Գոիայի խնդրանքով, դեսպան Ադոնցը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները և ներկայիս իրավիճակը»։

Կողմերը նաև անդրադարձել են հայ-բասկյան մշակութային և պատմական ընդհանրություններին:

Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են ապակենտրոնացված համակագործակցության կարևորությունը և այդ ուղղությամբ աշխատանքները խորացնելու անհրաժեշտությունը: 

Դեսպան Ադոնցը Սան Սեբաստնիաի հայ համա յնքի անունից շնորհակալություն է հայտնել քաղաքապետին՝ վերջինիս կողմից հայ համայնքի նկատմամբ հյուրընկալ մոտեցման և մշտական աջակցության համար: