Կոլումբիայում հայազգի տղամարդը փախել է ապստամբների գերությունից՝ խլելով նրանց իսկ զենքը
Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիություն ունեցող Արսեն Ոսկանյանը, որը գերեվարվել էր Կոլումբիայում՝ «Ազգային ազատագրական բանակ» (ԱԱԲ) ապստամբ խմբավորման կողմից, կարողացել է իրեն ուղեկցողներից խլել զենքն ու, վիրավորելով 5 մարդու, դիմել փախուստի:
Ինչպես նշում է kommersant.ru-ն՝ ԱԱԲ-ին հղումով, Ոսկանյանին նախապատրաստում էին ազատման:
«ԱԱԲ-ի Կենտրոնական հրամանատարությունն ափսոսում է, որ չկարողացավ իրականացնել ազատման գործողությունը»,-նշվում է ապստամբների կայքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Արսեն Ոսկանյանը գերեվարվել էր 2016թ. նոյեմբերի 5-ին: Նա Կոլումբիայում զբաղվում էր թունավոր գորտերի որսով ու միջազգային շուկայում դրանց վաճառքով:










