Երևանի Ա․ Խաչատրյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

09:05 • 24.04.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 23-ին՝ ժամը 23:41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա․ Խաչատրյան փողոցի թիվ 31/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերվել է 1956 թ. ծնված Ռ. Դ.-ի դին: