Կիպրոսն իր աջակցությունն է հայտնել միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ու նրա կառավարությունը խստագույնս դատապարտել են Հայոց ցեղասպանության հանցագործությունը՝ վերահաստատելով իրենց աջակցությունը միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին:
Ինչպես նշում է cna.org.cy-ն, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունում կառավարության խոսնակ Նիկոս Խրիստոդուլիդեսը նշել է, որ ապրիլի 24-ը համաշխարհային պատմության ամենաամոթալի էջերից է:
Պաշտոնյան ընդգծել է, որ Կիպրոսի կառավարությունը բացահայտ աջակցում ու իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին՝ վերահաստատելով իր աջակցությունը միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին:










