Դաղստանի դպրոցներից մեկում պայթյուն է որոտացել. մահացել է մեկ և տուժել 11 երեխա
Դաղստանի Ագվալի բնակավայրի դպրոցներից մեկի համակարգչային սրահում նռնակի հետ անփույթ վարվելու հետևանքով մահացել է մեկ և վնասվածքներ ստացել 11 երեխա: Տաս երեխա հոսպիտալացվել է, նրանցից երեքը գտնվում է վերակենդանացման բաժնում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` նռնակը դպրոց է բերել աշակերտներից մեկը: Տղայի խոսքով` ինքը նռնակը գտել է փողոցում:
«Դպրոցը շրջափակված է, ոչ ոք չի կարող ներս մտնել: Պայթյունի համար պատասխանատու տղան գտնվում է ոստիկանական բաժանմունքում», - ասել է դպրոցի փոխտնօրեն Մահոմեդիբիր Զուբաիրովը:
Քննչական կոմիտեի աշխատակիցների խոսքով` դպրոցականը ձերբակալվել է. հոգեբաններն ու քննիչներն արդեն աշխատում են նրա հետ:










