Քեսաբի ուղղությամբ կրկին հրթիռներ են արձակվել. «Գանձասար»
Գրեթե մեկուկես տարվա հարաբերական անդորրից հետո Սիրիայի հայաբնակ Քեսաբ շրջանը կրկին ենթարկվել է զինված ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծությանը, այս մասին հայտնում է Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասարը»:
Պարբերականը նշում է, որ ապրիլի 22-ին Քեսաբից շուրջ 14 կմ հեռավորության վրա գտնվող Քելեզի շրջանից մի քանի հրթիռ է արձակվել Քեսաբի ուղղությամբ, որոնց հետևանքով քեսաբցիներն ունեցել են նյութական վնասներ:
Զոհեր և վիրավորներ չկան:










