Լոս Անջելեսում Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված քայլերթին տասնյակ հազարավոր մարդիկ կմասնակցեն. LA Times

09:56 • 24.04.17

Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված քայլերթ կանցկացվի, որին, ենթադրաբար, կմասնակցեն տասնյակ հազարավոր մարդիկ:

Ինչպես հայտնում է The Los Angeles Times-ը, քայլերթը կսկսվի Պան Պասիֆիկ այգու մոտից ու կշարունակվի դեպի Թուրքիայի հյուպատոսության շենքը, որի մոտ ակցիայի մասնակիցները Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով հանրահավաք կանցկացնեն:

Աղբյուրը մանրամասնում է, որ հանրահավաքի ժամանակ ելույթ կունենա Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, ինչպես նաև՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, «Արդարության քայլերթ»-ին իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության հարցերով հանձնաժողովի հետ համագործակցող 29 կազմակերպություն ու միություն, որոնց անդամները ևս կմասնակցեն միջոցառմանը:

Հավելենք, որ նախորդ տարի քայլերթին մասնակցել էր մոտ 60.000 մարդ: