Մոնտեբելոյում Ցեղասպանության հուշարձանի մոտ հարգանքի տուրք է մատուցվել ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)
Կալիֆորնիայի Մոնտեբելո քաղաքում (ԱՄՆ) հազարավոր մարդիկ կիրակի հավաքվել են հիշատակելու Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը երկու տարբեր միջոցառումների ժամանակ, հայտնում է sgvtribune.com-ը:
Ցերեկը և երեկոյան հավաքներ են կազմակերպվել, որոնց ժամանակ մի շարք մարդիկ ելույթներ են ունեցել Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ:
Միջոցառմանը մասնակցել են նաև կոնգրեսական Ադամ Շիֆը, հայկական համայնքի բազմաթիվ անդամներ:
Նշվում է, որ սովորաբար հիշատակման արարողությունը կազմակերպվում է ապրիլի 24-ին, բայց այս տարի երկուշաբթի թուրքական հյուպատոսության առաջ տեղի է ունենալու ողջ համայնքն ընդգրկող «Արդարության երթ», այդ իսկ պատճառով միջոցառումներն անցկացվել են մեկ օր առաջ։










