«Ռայ» գիշերային ակումբի տնօրենը հարվածել է Ուկրաինայի քաղաքացի պարուհուն

16:50 • 24.04.17

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող «Ռայ»  գիշարային ակումբի տնօրենը հարվածել է նույն ակումբի մերկապարուհու դեմքին, ով սալջարդներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։  Tert.am-ի հետ զրույցում այս մասին հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նշված միջադեպով կատարվում է հետաքննություն։

Պարուհին հիվանդանոցից մի քանի ժամ անց դուրս է գրվել, քանի որ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի տնօրեն  Սամվել Մանուկյանը հայտնեց, որ նման հիվանդ այսօր առավոտյան ժամը 8-ի դրությամբ չեն ունեցել: