Լը Պենը Մակրոնին «թույլ մարդ» է անվանել

15:30 • 24.04.17

Ֆրանսիայի նախագահական մրցապայքարի մասնակից, «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լը Պենն «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին «թույլ» է անվանել:

Ինչպես նշում է Reuters-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լը Պենն ասել է, որ Մակրոնի մասին  ամենամեղմ բանը, որ կարող է ասել, այն է, որ նա «թույլ» մարդ է, քանի որ չգիտի՝ ինչպես լուծել ահաբեկչության խնդիրը:

«Պարոն Մակրոնը չի կարող պաշտպանել ֆրանսիացի ժողովրդին իսլամիստների ներկայացրած վտանգներից: Այդ հարցում նա թույլ է»,-նշել է Լը Պենը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ապրիլի 23-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները:


«Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը ստացել է ձայների 23.75%-ը, իսկ 2-րդ տեղում է հայտնվել «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լը Պենը՝ 21.53%-ով:

Նշվում է, որ նախագահի պաշտոնին հավակնող 2 թեկնածուները 2 շաբաթից մրցելու են ընտրությունների 2-րդ փուլում: