Դավիթաշենում Opel-ը դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել գյուղմթերքներ վաճառող կրպակում. Shamshyan.com

11:12 • 25.04.17

 

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 35-ամյա Էդվարդ Մնացականյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 VR 974 համարանիշի ավտոմեքենայով Դավիթաշեն 4-րդ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել 3Ա/4 մթերային կրպակի տաղավարի մեջ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, սակայն խանութը, որը պատկանում է անհատ ձեռներեց Էլմիրա Հովհաննիսյանին, կրել է նյութական վնաս։

Վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։