Մենք սատարում ենք ԱՄՆ նոր պատժամիջոցները Սիրիայի քաղաքացիների նկատմամբ. Բորիս Ջոնսոն

05:54 • 25.04.17

Մեծ Բրիտանիան կշարունակի անել հնարավորինը Սիրիայում քիմհարձակման համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար՝ սատարելով միևնույն ժամանակ ԱՄՆ նոր պատժամիջոցները Սիրիայի քաղաքացիների նկատմամբ: Այս մասին հայտարարել է բրիտանական արտգործնախար Բորիս Ջոնսոնը, ինչպես հայտնում է The Independent-ը:

«Մենք կշարունակենք ջանքեր գործադրել պատասխանատվության ենթարկելու համար նրանց, ովքեր մեղավոր են Սիրիայի քիմհարձակումներում, ընդհուպ նաև ՄԱԿ-ի և ԵՄ-ի միջոցով: Բացի այդ, մենք կշարունակենք սատարել ՄԱԿ-ի շրջանակներում դիվանագիտական ճանապարհով իրականացվող միջազգային ջանքերին: Միայն դիվանագիտական կարգավորումը վերջ կդնի Սիրիայի պատերազմին»,- նշում է Ջոնսոնը՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: