Բուդապեշտում երկրի վարչապետի ռուսամետ քաղաքականության դեմ ցույց է անցկացվել (տեսանյութ)

12:53 • 25.04.17

Մի քանի հազար մարդ դուրս է եկել Բուդապեշտի փողոցներ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ավտորիտար և ռուսամետ քաղաքականության դեմ բողոքի ակցիայի, գրում է lenta.ru-ն:


Նշվում է, որ ցույցն անցկացվել է Բուդապեշտում Ռուսաստանի դեսպանատնից մի քանի թաղամաս հեռու: Ոստիկանությունն արգելել է հանրահավաքն անցկացնել դիվանագիտական ներկայացուցչության մոտ:


Հաղորդվում է, որ ցուցարարները վանկարկել են «Եվրոպա, Եվրոպա» և «Կանգնեցնենք Մոսկվային»: