Աշխարհի ամենածանրաքաշ կինը նիհարել է 330 կգ-ով

12:20 • 25.04.17

Եգիպտոսի բնակչուհի Էման Ահմեդ Աբ Էլ Աթին, որը համարվում էր աշխարհի ամենածանրաքաշ կինը և մոտ 500 կգ քաշ ուներ, հնդկական Մումբայ քաղաքում անցկացվող բուժման ժամանակ նիհարել է մոտ 330 կգ-ով: Այժմ նրա քաշը 171 կգ է:

Ինչպես նշում է Times of India-ն` հղում անելով բուժհաստատությանը, արդեն երկու շաբաթից Էմանը կկարողանա վերադառնալ Եգիպտոս:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, 500 կիլոգրամ կշռող կինը մեկնել էր Հնդկաստան` պայքարելու կյանքի համար: Այնուհետև նա երեք շաբաթում նիհարել է 100 կգ-ով` նախապատրաստվելով քաշը նվազեցնող վիրահատությանը:


Ավելի ուշ հնդիկ վիրաբույժները փոքրացրել են Էման Ահմեդ Աբ Էլ Աթիի ստամոքսը` 85 տոկոսով կրճատելով դրա ծավալը: