Ֆրանսիայում Լը Պենը որոշ ժամանակով հեռանում է «Ազգային ճակատի» նախագահի պաշտոնից
Ֆրանսիայում Լը Պենը որոշ ժամանակով հեռանում է «Ազգային ճակատի» նախագահի պաշտոնից
Նա նման որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ չի ուզում լինել կոնկրետ կուսակցություն ներկայացնող թեկնածու։ Այդպիսով Լը Պենը մտադիր է դեպի իրեն գրավել ընտրողների ավելի մեծ զանգված։ «Ես այլևս «Ազգային ճակատի» նախագահը չեմ, այլ ժողովրդի թեկնածուն»,- ասել է նա ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով հաղթել է «Առաջ» անկախ շարժման ղեկավար Էմանուել Մակրոնը՝ ստանալով ձայների 24․01 տոկոսը, իսկ Լը Պենը ստացել է 21․3 տոկոս։
Այս երկու թեկնածուներն անցել են երկրորդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 7-ին։










